Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կամուրջը բացվեց

Մարզեր
1f72bf6ef54bfce7baa31c5ffe9a5d8d

Այսօր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարար Մանուկ Վարդանյանն ու Սյունիքի մարզպետը կտրեցին Ույծ գյուղը Սիսիանին կապող նորակառույց կամրջի կարմիր ժապավենը: 50 մետր երկարությամբ եւ 12 մետր լայնությամբ կամրջի շինարարությունն իրականացրել է «Մոնտաժ-տրանսշին» ընկերությունը` ՀՀ կառավարության հատկացրած 162 մլն դրամի շրջանակում:

Ույծ գյուղի բնակիչ Պարիժ Կարապետյանը հիշում է` սա գյուղը Սիսիանին կապող երրորդ կամուրջն է: Կամուրջներից մեկը փայտաշեն է եղել, նեղլիկ, այնուհետեւ 1960թ.-ին կառուցվեց երկրորդ կամուրջը:

Երրորդ կամրջի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են եղել դեռեւս 1984թ.-ից: Շինարարական աշխատանքները, որ սկսվել էին 90-ական թվականների սկզբներին, անավարտ մնացին: Դրանք վերսկսվեցին 2009թ.-ի հունիսից: