Եվրո-2020, 14-րդ օր. անհաշտ մրցակիցներ` Ուելս-Դանիա, Իտալիա-Ավստրիա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի առաջնության մրցումային 14-րդ օրում տեղի կունենան 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղերը: Նախ Ամստերդամում միմյանց հետ կհանդիպեն Ուելսի և Դանիայի հավաքականները: Երկու թիմերն էլ իրենց խմբերում զբաղեցրել են 2-րդ տեղերը` առաջ անցնելով մրցակիցներից խփած և բաց թողած գնդակներով: Ուելսցիները նախորդ խաղում զիջել են Իտալիային` 0:1, իսկ դանիացիները սեփական դաշտում ջախջախել են Ռուսաստանին` 4:1: Նախկինում երկու հավաքականներն իրար հետ հանդիպել են 10 անգամ: Վեց խաղում հաղթանակ են տարել դանիացիները, իսկ չորսում` ուելսցիները: Անհաշտ մրցակիցների 11-րդ հանդիպումը ամենագլխավոր մրցակցությունն է, քանի որ հաղթողը մտնելու է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:
Օրվա երկրորդ խաղում Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում Իտալիայի հավաքականը կհանդիպի Ավստրիայի ընտրանու հետ: Իտալացիները խմբային փուլում տարել են երեք հաղթանակ, ընդ որում բոլորն էլ չոր հաշվով: Նրանք իրենց խմբում գրավել են 1-ին տեղը: Ավստրիացիները այս առաջնությունում տոնել են երկու հաղթանակ` զիջելով միայն իրենց խմբի հաղթող Նիդեռլանդներին: Թիմերը նախկինում իրար հետ հանդիպել են 36 անգամ:
Ավստրիացիները այդ խաղերում տարել են 12 հաղթանակ, սակայն վերջին անգամ դա տեղի է ունեցել 1960 թվականին, ընկերական խաղում: Դրանից հետո կողմերն անցկացրել են 13 խաղ, որից 10-ն ավարտվել է իտալացիների հաղթանակով, իսկ երեքը` ոչ-ոքի: Թիմերի վերջին խաղում գրանցվել է մարտական ոչ-ոքի` 2:2: 1/8 եզրափակիչ խաղերը կկայանան ժամը 20-ին և 23-ին: