A
A
Բալենիները ծաղկել են
Որքան էլ որ տարօրինակ էտարվա այս եղանակին`սիսիանցի 70-ամյա Լյովա Մրկտչյանը այգում աշխատելիս նկատել է, հարեւան այգու բալենիները ծաղկել են: Նա Սիսիանի ՙԱջափնյակ՚ թաղամասում սեփական այգին մշակում է արդեն 20 տարի եւ չի հիշում որ տարվա այս եղանակին ծառերը այսքան շատ ու միանգամից ծաղկեն:
Ընդամենը մի քանի օր առաջ այս տարածքում հրդեհ է բռնկվել` զգալի վնաս հասցնելով պտղատու շատ ծառերի: Բալենու ծառերը ոչ միայն չեն այրվել, այլ նաեւ ծաղկել են: