Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada (1)
A A
Սպորտ

Հայտնի է Հայաստանի օլիմպիական թիմի կազմը

Հայտնի է դարձել Հայաստանի օլիմպիական թիմի ամբողջական կազմը, որը կմասնակցի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք ամառային 32-րդ  օլիմպիական խաղերում։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, այսօր ՀԱՕԿ-ը նամակներ է ստացել ջրային մարզաձևերի և աթլետիկայի միջազգային ֆեդերացիաներից, որոնք հաստատել են մեր լողորդներ Արթուր Բարսեղյանի, Վարսենիկ Մանուչարյանի, եռացատկորդ Լևոն Աղասյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին:

Այդպիսով Հայաստանը Տոկիոյի օլիմպիական խաղերում կունենա 17 մասնակից: Ահա նրանք ըստ սպորտաձևերի․

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ` Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Կարապետ Չալյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ)

Ազատ ոճի ըմբշամարտ` Արսեն Հարությունյան (57 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ)

Բռնցքամարտ` Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Հովհաննես Բաչկով (63կգ), Արման Դարչինյան (75 կգ)

Սպորտային մարմնամարզույթուն՝ Արթուր Դավթյան

Հրաձգություն՝ Էլմիրա Կարապետյան

Ծանրամարտ՝ Իզաբելա Յայլյան (59 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ)

Ձյուդո՝ Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ)

Լող՝ Արթուր Բարսեղյան, Վարսենիկ Մանուչարյան

Աթլետիկա՝ Լևոն Աղասյան

Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը։