A
A
Ուժեղ քամին Բաղրամյան պողոտայում ծառ է տապալել
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից
Հուլիսի 2-ին, ժամը 21։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն անանցանելի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։
ՀՀ ԱԻՆ