Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia 3.07.
A A
Սպորտ

Իտալիան հաղթեց Բելգիային և մտավ կիսաեզրափակիչ. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ երկրորդ խաղում Իտալիայի հավաքականը Մյունխենում 2:1 հաշվով հաղթեց Բելգիային:

Խաղի 31-րդ րոպեին Նիկոլո Բարելան բացեց հաշիվը, իսկ 44-ին Լորենցո Ինսինյեն կրկնապատկեց այն: Առաջին խաղակեսին ավելացված ժամանակում բելգիացիները 11մ հարվածով խփեցին միակ պատասխան գոլը: Աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն:

Իտալիայի հավաքականը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Իսպանիայի ազգային թիմի հետ:

Խաղի վիճակագրություն

Բելգիա – Իտալիա

46 % - Գնդակի տիրապետում - 54 %

10 - Հարվածներ - 14

16 -  Խախտումներ - 24

9 - Անկյունայիններ - 5

1 - Խաղից դուրս - 2