Գերիների խումբը վերադարձավ․ ինքնաթիռը վայրէջք է կատարել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կեսօրից շրջանառվում է տեղեկատվություն, որ Ադրբեջանը վերադարձնելու է 15 գերիների։ Նրանց վերադարձի դիմաց Հայաստանը Ադրբեջանին է տրամադրելու ականապատ տարածքների քարտեզներ՝ Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններից՝ մոտ 92000 ականի վերաբերյալ։
Գերիներին Հայաստան է ուղեկցելու Արցախի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրատովը։
Ենթադրվում է, որ նրանցից 12-ը Խծաբերդից ու Հին Թաղերից գերեվարված շիրակցիներն են,որոնց երեկ կես տարվա ազատազրկման են դատապարտել «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» մեղադրանքով։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը լրատվամիջոցներին ասել էր, որ վճռի ուժի մեջ մտնելուց հետո զինծառայողները պետք է ազատ արձակվեն։
Համաձայն միջազգային իրավունքի` պատժի կրման ժամկետը հաշվարկվում է կալանավորման պահից։
Զինծառայողները գերեվարվել էին 2020 թ.-ի դեկտեմբերի 13-ին, այսինքն՝ 6 ամիսը լրացել է հունիսի 13-ին։
Արդյո՞ք այս խմբում կլինեն նաեւ Հրաչ Ավագյանը և Գեղամ Սերոբյանը,որոնց Բաքվում դատապարտել են 4 տարվա ազատազրկման, պարզ չէ։
Ադրբեջանի ԱԳՆ-ը արդեն հաստատել է այս տեղեկատվությունը։
Քիչ առաջ ինքնաթիռը վայրէջք է կատարել։
Բաքվից Երևան վերադարձող ռազմագերիների 15–հոգանոց խմբի ամբողջական ցանկը` այստեղ