Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի արձակուրդը ավարտվեց

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, այսօր առաջին անգամ կհավաքվի «Տրիգորիա» մարզաբազայում: Ինչպես նշում է La Gazzetta dello Sport թերթը, առաջիկա երկու օրում ֆուտբոլիստները ֆիզիկական թեստ կհանձնեն, իսկ հուլիսի 8-ին թիմը կանցկացնի առաջին մարզումը նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ:

Այս շաբաթ «Ռոման» հավաք չի նախատեսել մարզաբազայում, այդ իսկ պատճառով ֆուտբոլիստները ճաշելու են Fulvio Bernardini ռեստորանում, որտեղ ճաշացուցակը պատրաստելու է թիմի գլխավոր խոհարար Յուրովիչը: Հավելենք, որ «Ռոման» գալիք մրցաշրջանում մասնակցելու է ՈՒԵՖԱ-ի կողմից ստեղծած նոր մրցաշարում` Կոնֆեդերացիաների լիգայում: