A
A
Ոչխարների խուզման մրցույթ Տաթևում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈչխարներին ամռանը խուզում են շոգից նրանց պաշտպանելու համար։ Այդ իրադարձությունն արդեն տարիներ շարունակ տոնի է վերածվել «Մենք ենք, մեր սարերը» փառատոնի ժամանակ։
Սյունիքում անցկացվող փառատոնի ժամանակ ոչխարներին խուզում են ժամանակով՝ այդ իրադարձությունը մրցույթ է տարբեր համայնքների ներկայացուցիչների համար։
Երեք համայնքի ներկայացուցիչ խուզում էին ոչխարներին՝ իրենց ոգևորող համագյուղացիների բղավոցների ներքո։
Ի վերջո, ամենաարագը Շինուհայր համայնքի ներկայացուցիչն էր, որ ըստ իր հայտնած տվյալների, ոչխարին ամբողջապես խուզել էր 10 րոպեում։ Սակայն նա նշում է, որ պետք է զգույշ լինել ու սուր գործիքով չվնասել կենդանուն։
Բուրդն էլ անպայման օգտագործվում է. այն մշակում են, թել մանում ու գորգեր, շարֆեր, պայուսակներ ու այլ տարատեսակ իրեր պատրաստում։