Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 22.07.
A A
Սպորտ

«Նոան» ու «Ուրարտուն» Կոնֆերենցիայի լիգայում խաղալու համար կստանան 250 հազար եվրո

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի որակավորման 1-ին փուլին մասնակցած Երևանի «Նոան» ու «Ուրարտուն» ֆուտբոլի եվրոպական միությունից կստանան 250 հազարական եվրո։ Իսկ ահա Երևանի «Արարատը», որը մտել է որակավորման 2-րդ փուլ, նվազագույնը կստանա 550 հազար եվրո, եթե անգամ չհաղթահարի այդ արգելքը։

Նշենք, որ յուրաքանչյուր փուլին մասնակցելու համար ակումբները ստանում են 100 հազարական եվրո։ Որակավորման 1-ին փուլից դուրս մնացած ակումբները լրացուցիչ խրախուսվում են 150 հազար եվրոյով, 2-րդ փուլից հետո՝ 350 հազարով, 3-րդ փուլից հետո՝ 550 հազարով։