Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Գյումրիում կառուցվող երկու շենքերի 36 բնակարանների շահառուները կընտրվեն վիճակահանությամբ (տեսանյութ)

Այսօր Գյումրիում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը: Հայկակ Արշամյանը Շիրակի մարզպետի ու Գյումրու համայնքապետի ուղեկցությամբ ծանոթացավ հիմնադրամի միջոցներով Մուշ թաղամասում իրականացվող շինաշխատանքներին:

Աշխարհասփյուռ հայության ու նաեւ բազմաթիվ երկրներից հանգանակած միջոցներով թաղամասում կառուցվում են երկու բազմաբնակարան շենք եւ մանկապարտեզ: Աշխատանքների ընթացքն ու որակը, ըստ հիմնադրամի տնօրենի, գոհացուցիչ են:

Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում