A
A
Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը նոր հովանավոր ունի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՉարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ այսօր հանդիպում կազմակերպեց լրագրողներ հետ։
Նախ մամուլի ասուլիսում ակումբի նախագահ Սերգեյ Ղուկասովը և գլխավոր տնօրեն Սևադա Արզումանյանը պատմեցին «Վանի» առաջիկա ծրագրերի մասին։ Նրանք ներկայացրին նաև թիմի նոր մարզաշապիկները։ Նոր մրցաշրջանից ակումբի տիտղոսային հովանավորը կլինի vbet-ը։ Ի դեպ, «Վանն» արդեն թվով չորրորդ հայկական ակումբն է, որի հետ համագործակցելու է բուքմեյքերական ընկերությունը:
Ասուլիսից հետո մարզադաշտում «Վանի» ֆուտբոլիստներն ու մարզիչները պատասխանեցին լրագրողների հարցերին։ «Ա1+»-ը զրուցեց «Վանի» ավագ Անդրանիկ Ոսկանյանի, թիմի նորեկ Գագիկ Դաղբաշյանի և ակումբի մարքեթինգի տնօրեն Արման Դանիելյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։