A
A
Ուղիղ. Լևոն Արոնյան – Լի Քուան Լիեմ. կիսաեզրափակիչ պատասխան հանդիպում
Աջակցիր «Ա1+»-ինChampions Chess Tour-ի շրջանակում առցանց անցկացվող արագ շախմատի Chessable Masters մրցաշարում այսօր կկայանան կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները:
Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը կփորձի ռևանշի հասնել վիետնամի գրոսմայստեր Լի Քուան Լիեմի նկատմամբ, որը առաջին խաղում հաղթել է 3:1 հաշվով:
Այսօր կողմերը կանցկացնեն 4 պարտիա: Եթե Լևոն Արոնյանը հաղթի, ապա պայքարը կշարունակի թայ-բրեյքում: Մյուս արդյունքների դեպքում եզրափակիչ կմտնի նրա մրցակիցը:
Լևոն Արոնյան – Լի Քուան Լիեմ պատասխան հանդիպման ուղիղ եթերը` ստորև.