Մեր հանդիպումը չի չեղարկվի․ Անդրե
Աջակցիր «Ա1+»-ինԵրգիչ Անդրեն Արցախում վաղը նախատեսված իր համերգի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով․
«Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ... Այդ օրը հնչելու են միայն հոգեւոր ու հայրենասիրական երգեր` նվիրված ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր Հերոսներին, նրանց, ովքեր անմահացան` հանուն Արցախի, որդեկորույս մայրերին...
Մենք մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք, որ Արցախը ՄԵՐՆ է, այն ապրում է ու ապրելու է հայկական ոգով` անկախ թշնամու կամքից! Ցավըտ տանիմ, Արցախ...
P.S. Մեր հանդիպումը չի չեղարկվի` անկախ խոչընդոտներից, որովհետեւ բազմաթիվ արցախցիներ սպասում են դրան... Մեր ապրումներն, այո, անասելի ծանր են, բայց ՈԳԻՆ` միշտ ԱՄՈւՐ»։
Նշենք, որ երեկ համացանցում տեսանյութ տարածվեց այն մասին, թե ինչպես է պատերազմի ժամանակ զոհված տղաներից մեկի հայրը Ստեփանակերտում պատռում Անդրեի համերգի պաստառը։ Տեսանյութը մեծ աղմուկ հանեց, քանի որ հնարության մի մասը գտնում էր, որ անկարելի է պատերազմին հաջորդած այս փուլում Արցախում համերգ տալ, իսկ մյուս մասը մեկնաբանում էր, թե արցախցուն պետք է ոգևորել նման համերգներով՝ մանավանդ, որ կատարվելիք երգերի մեծ մասը հենց Արցախի մասին են։
Նախքան Անդրեի կողմից այս գրառումը տեղեկություններ տարածվեցին, թե երեկվա միջադեպից հետո Անդրեի համերգը չեղարկվել է։