Բացել լրահոսը Փակել լրահոսը
3000624
A A
Սպորտ

Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակն է տոնել

Հայ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում հերթական հաղթանակը գրանցեց։ Տեղեկությունը հայտնում է Punch Boxing Armenia ընկերությունը։

Թեթևագույն քաշային կարգում (մինչև 53,5կգ)  բռնցքամարտիկը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կայացած մենամարտում հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Սաբելո Նգեբինյանային:

Այս հաղթանակը Նարեկի համար 15-րդն է պրոֆեսիոնալ ռինգում: