Բացել լրահոսը Փակել լրահոսը
327296_n
A A
Հասարակություն

Թռչկանի ջրվեժի հարակից տարածքը մաքրել են աղբից

Թռչկանի ջրվեժի հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ բնական հուշարձանի տարածքում իրականացրել է մաքրման աշխատանքներ, նաև Թռչկանի ջրվեժի բնական հուշարձանի շրջակայքում տեղադրվել են տարածքը չաղտոտելու մասին ցուցանակներ։

Հորդորում ենք հոգատար լինել բնության հուշարձանների, բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ, մաքուր պահել շրջակա միջավայրը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին