Բացել լրահոսը Փակել լրահոսը
090821JavakhqyHayiKoghqine.doc
A A
Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 9-ին ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հայտնում են ԱԽ նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարն իր խոսքում կարևորել է ջավախահայության ակտիվ ներգրավվածությունը Հայրենիքի համար կարևոր գործընթացներում՝ ի մասնավորի նշելով Հիմնադրամի խողովակով անցած տարվա աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցությունը: Հանդիպման ընթացքում, ի նշան երախտագիտության, Նախագահ Հարությունյանը Հիմնադրամի ղեկավար Կարեն Պապիկյանին Շնորհակալագիր է հանձնել: