A
A
Կանաչ արկղ կանաչ նպատակների համար ծրագիրը կյանքի կոչվեց
Աջակցիր «Ա1+»-ին2021 թվականի մարտ ամսից Շրջակա միջավայրի նախարարությունում վերագործարկվել է քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհանի» ծառայությունը։
«Մեկ պատուհանի» ծառայությունը մեծապես նպաստում է քաղաքացիներին անհրաժեշտ այս կամ այն փաստաթղթի տրամադրման գործընթացը առավել մատչելի և արդյունավետ դարձնելուն:
Այն, ինչ պետք է աներ քաղաքացին շենքի ներսում՝ ուղղորդվելով տարբեր պատասխանատուների սենյակներ, նրանց փոխարեն անում է նախարարության համապատասխան աշխատակիցը՝ խնայելով քաղաքացու ժամանակը։
«Մեկ պատուհան» ծառայության աշխատակիցների կողմից երեք ամիս առաջ գործարկվել է Green box green offers / կանաչ արկղ կանաչ նպատակների համար ծրագիրը, որի շրջանակում ծառայությունից օգտվող քաղաքացիներն իրենց առաջարկությունները, կարծիքներն ու դիտողություններն են հայտնել ծառայության վերաբերյալ։Այս ամենը նպատակ ունի էլ ավելի արդյունավետ դարձնել ու բարելավել գերատեսչություն-քաղաքացի փոխգործակցությունը։
Քաղաքացիների կարծիքները դրական են Շրջակա միջավայրի նախարարության «Մեկ պատուհան» ծառայության վերաբերյալ․ նրանք նշել են, որ ծառայությունը հեշտացրել է փաստաթղթաշրջանառության կազմակերպումը և խնայել իրենց ժամանակը։