Ստեփանակերտցիներին ջուր են հասցնում հրշեջ մեքենաները․ լուսանկարներ
Աջակցիր «Ա1+»-ինՋերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր: ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և Ջրմուղ կոյուղի ՓԲԸ հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին: Որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար ծառայությունը գործի է դրել ամբողջ ներուժը: Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու կենարար ջուրը հասցնում բնակչությանը:
Փրկարարներն օգնում են նաև տարեց և հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց: Ջրի խնդիր ունի մայրաքաղաքի մոտ 30 տոկոսը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ ջրամատակարարումը կիրականացվի այնքան ժամանակ՝ մինչև վերջնականապես լուծում կստանա խմելու ջրի հարցը: Երեկ ամբողջ գիշեր ջրամատակարարումը շարունակվել է, աշխատանքին հետևել է ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը: Աշխատանքն այսօր վերսկսվել է լուսաբացին և կշարունակվի մինչև ուշ գիշեր:
ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայություն