A
A
Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 10-ից 13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 8 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Մասնավորապես՝ Երևանում, Երևան-Իջևան, Սպիտակ-Գյումրի, Վանաձոր-Սպիտակ, Երևան-Աշտարակ ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 11 տուժած։