Բացել լրահոսը Փակել լրահոսը
72503_b
A A
Հասարակություն

Քարաթափում՝ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին

Օգոստոսի 14-ին, ժամը 21:35-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Շատին գյուղի խաչմերուկի մոտ, տեղի է ունեցել քարաթափում. քարերը ճանապարհից հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 11-րդ կմ-ին:

Փրկարարները ճանապարհից հեռացրել են մոտ 0.024 խմ մեծության քարեր: