Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալիև 68547
A A
Հասարակություն

Բաքուն հայտարարել է Արցախում աշխատած արտասահմանյան ընկերությունների դեմ դատական գործընթացներ սկսելու մասին

Ադրբեջանն արդեն սկսել է իրավական ընթացակարգեր ԼՂ-ում ոսկու հանքավայրեր շահագործած օտարերկրյա ընկերությունների դեմ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը։
 
«Դատական ​​գործընթացներն արդեն սկսվել են: Մենք սկիզբ դրեցինք դրան, հրավիրեցինք միջազգային հայտնի իրավաբանական ընկերություններ, և այժմ նրանք նախապատրաստում են դատական ​​գործեր»,-ասել է Ալիևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
 
Նրա խոսքով ՝ այդ ընկերություններն ունեն երկու ճանապարհ ՝ կա՛մ փոխհատուցում կվճարեն, կա՛մ միջազգային դատարանում կպատասխանեն: