Բացել լրահոսը Փակել լրահոսը
237003179_2820948014820543_5220920883604557764_n
A A
Հասարակություն

Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան 44 ապօրինի որսացանց․ ՇՄՆ

Երկշաբաթյա հատուկ հերթապահության արդյունքում Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան 44 ապօրինի որսացանց
 
Սեպտեմբերի 1-ին արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո՝ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի կողմից համատեղ իրականացված երկշաբաթյա խիստ հսկողության արդյունքում լճից դուրս է բերվել մանրաձկան 44 ապօրինի որսացանց։
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով: