Բացել լրահոսը Փակել լրահոսը
Fotoram.io
A A
Հասարակություն

Գորիս փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը կալանավորվեց, Իրինա Յոլյանը՝ ոչ (տեսանյութ)

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը չկալանավորվեց: Այս մասին ֆեյսբուքյան իրենց էջերում տեղեկացնում են Իրինա Յոլյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը։

Իրինա Յոլյանը մեղադրվում է առերևույթ առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):

Իսկ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ կկալանավորվի. վերջինը բավարարել է ներկայացված միջնորդությունը: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արմեն Մելքոնյանը: