A
A
5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն
Աջակցիր «Ա1+»-ինԱնձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Զորավարժության ընթացքում կիրառվել են մարտավարական հնարքներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ: Անձնակազմն իր մարտունակության, ներդաշնակ գործողությունների և հրամանատարների հմուտ ղեկավարման շնորհիվ ոչնչացրել է պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը։
Զորամիավորման հրամանատարի տեղակալը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։