Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ բազմոլորտ փոխգործակցության զարգացումը․ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յակոբին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ բազմոլորտ փոխգործակցության զարգացումը և ամրապնդումը: Լիահույս եմ, որ մեր երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: