A
A
COVID-19-ով վարակման նոր դեպքեր` սուր ընթացքով և արագ զարգացող թոքաբորբով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, իրադրությունը շարունակում է մնալ լարված։
Երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված` կորոնավիրուսի վերջին դեպքերի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։
Միաժամանակ, վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի և հաճախ է ուղեկցվում արագ զարգացող թոքաբորբով։ Հիվանդության նոր ալիքը կանխելու համար անհրաժեշտ է հետևել կանխարգելիչ միջոցառումներին՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն և պատվաստվել։
Առողջապահության նախարարություն