A
A
Անկառավարելի գնաճ․ ինչպե՞ս փրկել Հայաստանի տնտեսությունը «թուրքացումից» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում 2021թ արձանագրված շարունակական գնաճը ապագայում հնարավոր է նոր թափ ստանա էներգակիրների սպասվող թանկացման ֆոնին։ Բացի այդ կան նոր մարտահրավերներ՝ Գորիս-Կապան մայրուղու իրավիճակով պայմանավորված։
Ադրբեջանը խոչնդոտում է իրանական բեռնատարների մուտքը, եւ չկա երաշխիք, որ վաղը իրանական ապրանքները անարգել կմտնեն ՀՀ շուկա։
Ի՞նչ է անում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը՝ հայտարարում է, որ Հայաստանի տնտեսությունը 5 տարի անց այլ կառուցվածք կունենա՝ սպառողականից դառնալով ներդրումային, մինչդեռ չկան օրենսդրական երաշխիքներ, որ այդ ներդրողները չեն լինի ծպտյալ՝ ադրբեջանա-թուրքական ծագման։
Մանրամասները՝ Հայաստանի գործատուների միության պատվավոր նախագահ Գագիկ Մակարյանի հետ զրույցում