Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սթինգ
A A
Մշակույթ

Սթինգն այսօր դառնում է 70 տարեկան

Այսօր՝ հակտեմբերի 2-ին լրանումէ  լեգենդար բրիտանացի երգիչ Սթինգի 70-ամյակը։ Չնայած հոբելյարը շատ ավելի երիտասարդ տեսք ունի, սակայն նրա թիկունքին այսօր շուրջ կեսդարյա հարուստ ստեղծագործական կենսագրությունն է։ Սթինգը մեծ հետք է թողել փոփո ու ռոք երաժշտության մեջ, ջազում, կինոյում, նույնիսկ քաղաքական ու բնապահպանական ակտիվիզմի մեջ

Նշենք, որ Սթինգն իր երաժշտական կարիերան սկսել է Police ռոք խմբի կազմում, որն իրեն համաշխարհայիյն ճանաչում է բերել, իսկ նրա սոլո կարիերան շարունակվել է ավելի շատ սոֆթ ռոք ոճում։

 Այժմ մի քանի ուշագրավ մանրամասներ սիրված երգչի կյանքից։

Երաժիշտը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 2-ին Անգլիայի հյուսիսում գտնվող Ուոլլսենդ նավահանգստային քաղաքում։

Հայրը՝ Էռնեստ Մեթյու Սամները, երկար տարիներ աշխատում էր տեղի մեքենաշինական ընկերությունում։ Ավելի ուշ ձեռք է բերել փոքրիկ կաթնամթերքի խանութ։ Լինելով տակավին երեխա՝ Սթինգը օգնում էր հորը առավոտյան տեղափոխել և բաժանել կաթը։

Մայրը՝ Օդրին, աշխատում էր որպես վարսավիր և բուժքույր։ Նա ուներ դասական երաժշտական կրթություն, և նա կարողացել է զարգացնել որդու բնատուր կարողությունները՝ տանը սովորեցնելով դաշնամուր նվագել։ Գորդոնը ընտանիքի 4 երեխաներից ամենամեծն էր։ Նա նաև ունի 2 կրտսեր քույր՝ Անիտան և Անժելան, և մի եղբայր՝ Ֆիլիպը։

10 տարեկան հասակում հոր ընկերոջից Սթինգը նվեր է ստանում իր առաջին կիթառը։ Այդ գործիքը նրան այնքան է գրավում, որ իր ամեն ազատ րոպե նա իր ձեռքն է վերցնում կիթառը և փակվելով իր սենյակում՝ սովորում է ակորդները։ Սովորելով դպրոցում՝ Սթինգը հաճախ էր այցելում երաժշտական ակումբներ, որպեսզի Ջիմի Հենդրիքսի երաժշտությունը վայելեր։ Այս ամենը, ըստ երաժշտի, մեծագույն հետք թողեցին նրա ապագայի վրա։ Գիմնազիան ավարտելուց հետո Սթինգը որոշ ժամանակ աշխատում է որպես գնացի ուղեկցորդ, հարկային տեսուչ, դպրոցում վերապատրաստվում է որպես անգլերենի ուսուցիչ։ Հենց ուսուցիչ աշխատելու ժամանակ նա հասկանում է, որ իր գլխավոր կիրքը երաժշտությունն է, և նա պատրաստ է իր ողջ կյանքը կապել նրա հետ։ Ընկերոջ խորհրդով՝ Սթինգը անցնում է տեղական Newcastle Big Band ջազային խմբի լսումների փուլը և այնտեղ հանդես գալիս որպես բասիստ և երբեմն երգում է։ Հետագայում տեղափոխվում է Phoeniх Jazzmen: Այստեղ շնորհիվ բազում ելույթների՝ նա սկսում է վարպետորեն տիրապետել գործիքին, ծանոթանում է ջազին և նվագախմբի ղեկավարի՝ Գորդոն Սոլոմոնի կողմից ստանում Սթինգ մականունը։ Միևնույն ժամանակ այդ երաժիշտների հետ Սթինգը հավաքում է իր առաջին խումբը՝ Last Exit, որը նրան բերում է առաջին մեծ շահույթը և փառքը հարազատ քաղաքում։ I Burn for You երգի շնորհիվ այդ ժամանակ դեռևս անհայտ խումբը կարողանում է հասնել Լոնդոն և ձայնագրվել։

1977 թվականին Սթինգին նկատում է ամերիկացի հարվածային գործիքների վրա նվագող Ստյուարտ Քոուլենդը և համոզում է նրան ռոքով զբաղվել։