Վերահսկողական աշխատանքներ Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում
Աջակցիր «Ա1+»-ինՎերահսկողական աշխատանքներ Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում:
ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։
Արդյունքում արձանագրվել է դիմակ չկրելու վերաբերյալ 2 խախտման դեպք։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։ 2 տրանսպորտային միջոց էլ տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդների կողմից վարորդական իրավունքի վկայական չունենալու հիմքով։ Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողական աշխատանքները կշարունակվեն։