Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ԱԳՆ
A A
Քաղաքականություն

Բաքուն և Երևանը պահպանում են պայմանավորվածությունները կատարելու իրենց հանձնառությունը․ ՌԴ ԱԳՆ

2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարության ընդունման տարին: Այս քայլը թույլ տվեց վերջ դնել արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։  Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

 

Հայտարարության մեջ նշվում է, որ կարող ենք արձանագրել, ձեռք բերված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, կատարվում են։  «Ընդ որում, կարևոր է, որ Բաքուն և Երևանը պահպանում են իրենց հանձնառությունը դրանց հետագա իրականացման և բոլոր դրույթների անվերապահ պահպանման հարցում»,-նշված է հայտարարությունում։

 

ՌԴ-ն կարևորում է հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության նվազեցումը և դրա սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկումը՝ պատրաստակամություն հայտնելով  խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու։