Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդ թունավորում
A A
Հասարակություն

Ունենք խնդրի բացահայտման որոշակի պատկեր․ «Տաշիր Պիցցան»՝ թունավորման մասին

«Տաշիր Պիցցայի» սիրելի հաճախորդներ,

Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ մեր և համապատասխան գերատեսչական մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում արդեն ունենք որոշակի պատկեր՝ խնդրի բացահայտման հետ կապված։ Այս մասին հայտարարություն է տարածել «Տաշիր Պիցցան»։

«ՀՀ Առողջապահության նախարարության և Սննդի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական հայտարարությունից հետո Ձեզ հնարավորինս շուտ  կտեղակացնենք մեր մասնաճյուղերի վերաբացման մասին։ Մեզ համար  առաջնահերթություն է  մեր հաճախորդների առողջությունը։

Շնորհակալ ենք աջակցության և համբերատարության  համար»,-նշված է հայտարարությունում։