Վրաստանում «խթանիչ» դոզայով կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր բոլոր պատվաստված անձինք
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանում, թեև ցածր տեմպով, բայց շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիայի խոսքով՝ իմունականխարգելման միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ կորոնավիրուսի դեմ «խթանիչ» դոզան կարող է օգտագործել 18 տարեկանից բարձր այն անձն, ով պատվաստվել է ցանկացած պատվաստանյութով։
«Խորհրդի կողմից ընդունված հիմնական որոշումները վերաբերում են «խթանիչ» չափաբաժինների կիրառման կանոններին։ «Sinopharm» և «Sinovac» պատվաստանյութով պատվաստված անձը կարող է օգտագործել «Sinopharm» կամ «Sinovac» պատվաստանյութը որպես խթանող դեղաչափ կամ ընդունել «Pfizer» դոզան: «Astrazeneca»-ի դեպքում 6 ամիս անց անձը կարող է ընդունել «Pfizer»-ի «խթանիչ» դոզայի լրացուցիչ չափաբաժին»,- ասել Թամար Գաբունիան։
Փոխնախարարը նաև ընդգծել է, որ 60 տարեկանից բարձր քաղաքացիները, ովքեր պատվաստվել են «Սինոֆարմով» և «Սինովակով», կարող են ստանալ լրացուցիչ դոզան ոչ թե 6 ամիս հետո, այլ երկրորդ պատվաստումից հետո 3- 6 ամսվա ընթացքում։
«Մինչ օրս մոտ 3500 մարդ պատվաստվել է խթանող չափաբաժիններով: Արդեն 6 ամիս է, ինչ սկսել ենք զանգվածային պատվաստումների ակցիան «Սինովակ»-ով, «Սինոֆարմ»-ով, ապա «Ֆայզեր»-ով»,- ասել է Գաբունիան։
Ըստ Գաբունիայի, Իմունականխարգելման խորհրդի նիստին մասնակցել են Վրաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև Վաշինգտոնի գրասենյակի գործընկերները, ովքեր ներգրավվել են պատվաստումների ծրագրի խթանման վերջին առաջարկություններին ծանոթանալու համար։
Աղբյուր՝ Aliq.ge