Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Եկ նվագենք․ 30 տարվա ընթացքում՝ առաջին հայերեն ձեռնարկը դաշնամուրի համար (տեսանյութ)

Առավոտվանից դաշնակահարուհի Անի Բաղդասարյանը չի դադարում ժպտալ։ Տպարանից բերել է իր հեղինակած ձեռնարկը, որը սովորեցնում է դաշնամուր նվագել։  Այն  վերջին երեսուն տարում տպագրված առաջին հայերեն դասագիրքն է դաշնամուրի համար։

Անի Բաղդասարյանը արդեն 11 տարի է աշխատում է երեխաների  հետ։  Ներկայումս աշխատում է Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում։

Դասագրքերը նույնն են, ինչ տարիներ առաջ, երբ ինքն էր սկսել ուսումնասիրել դաշնամուրի ստեղները։   Ընդ որում՝  դասագրքերը ռուսերենով են։

Դաշնամուրի ձեռնարկ ստեղծելու մտահղացումը ծնվել  եւ հասունացել է տարիների ընթացքում։ Կորոնավիրուսուսով պայմանավորված լոքդաունը արագացրեց ընթացքը։

Պատկերազարդ գրքում դասանյութը տրամադրվում է ըստ աստիճանական բարդացման։ Ըստ հեղինակի՝ այն այն ուղեցույց է ինչպես երաժշտական դպրոցում «դաշնամուր» մասնագիտությամբ սովորելու, այնպես էլ դաշնամուր գործիքին ինքնուրույն տիրապետելու համար։

Անի Բաղդասարյանը ցավով նշում է, որ տարեց տարի պակասում են երաժշտական դպրոցների աշակերտների թիվը։  Ստեղծելով այս ձեռնարկը՝  ուզում է նպաստել, որ երաժշտական կրթության հանդեպ մեր երկրում վերաբերմունքը փոխվի, երաժշտական դպրոցում սովորելու բարդությունն էլ երեխաներին չվախեցնի։

Անի Բաղդասարյանի «Եկ նվագենք դաշնամուր» առաջին հայերեն լեզվով դաշնամուրի դասագիրքը տպագրվել է «Ամրոց» հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Ռեարմենիա» հարթակի համագործակցությամբ։

 

Մանրամասները՝  տեսանյութում