Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին մեքենան բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի զրահատեխնիկային. կան տուժածներ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ փետրվարի 9-ին՝ ժամը 17։35-ին, Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ Ա. Պ.-ն իր վարած «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ՀՄՄ զրահատեխնիկային, կա մեկ տուժած, որին չեն կարողանում հանել մեքենայից և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Օգնություն ցուցաբերելու նպատակով անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության փրկարարներն ու ոստիկանները, Շտապօգնություն կայանի հերթապահ բժիշկների խումբը։
ՃՏՊ հետևանքով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում հաշվառված 35-ամյա Ն. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության՝ վարորդ Ա. Պ.-ի վիճակը բավարար է, իսկ Ն. Հ.-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության, կայուն։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։