A
A
Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրի
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդված 2րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 11:00 ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողների սահմանած հետևյալ օրակարգով.
1. «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (օրենքների նախագծերի փաթեթ):
2. Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարություն:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին