Բացել լրահոսը Փակել լրահոսը
278898538_10226795903901814_8660166853648284397_n
A A
Հասարակություն

Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի պատվիրակությանը

Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանը հյուրընկալել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելի ղեկավարած պատվիրակությանը։ Հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
 
Համագործակցության շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ փոխգործակցության ընթացիկ ու նախանշված ծրագրերը։
Գերմանական կողմի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հանրապետականի մոտեցումները Արցախի հարցի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ վերջին զարգացումների վերաբերյալ։
 
Նախագահ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Թոմաս Շռապելին երկարամյա եւ արգասաբեր աշխատանքի համար։