A
A
Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրանում երիտասարդ տղամարդ է մահացել
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության տեղադրած վրաններում երիտասարդ տղամարդ է մահացել:
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը՝ գրելով.
«Քիչ առաջ, Ֆրանսիայի հրապարակում տեղակայված վրաններից մեկից, շտապ օգնության մեքենայով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված քաղաքացի՝ սրտի կանգով։
Հիվանդանոցում, անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման գործողությունները, սակայն, ցավոք բուժաշխատողների բոլոր ջանքերը եղան ապարդյուն և գրանցվեց կենսաբանական մահ»: