Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում անձին պահել են անմարդկային պայմաններում. ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի. քննարկում (տեսանյութ)

«Խախտվել է խցի մեծությունը, որը ներպետական օրենսդրությամբ պետք է լինի առնվազն 4 քմ։ Սակայն տվյալ դեպքում այն եղել է 3քմ-ից փոքր»․ Մեդիա կենտրոնում քննարկմանը ասաց ՄԻԵԴ-ում Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների պաշտպան Ռոբերտ Ռևազյանը։

Նշենք, որ մայիսի 3-ին ՄԻԵԴ դատարանը Հայաստանի դեմ որոշում է կայացրել։ Արձանագրվել է, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում խցային պայմանները անմարդկային են։ Դրա դեմ դատական բողոքարկումները արդյունավետ չեն եղել։

Ռևազյանի խոսքով՝ իրենք բարձրաձայնել են նաև այն մասին, որ խցում ծխել են, եղել են  միջատներ, իսկ օդափոխությունը բավարար չի եղել։ Նրա խոսքով՝ ՄԻԵԴ-ը դրան էլ էանդրադարձել։

«Եվրոպական դատարանը հիմնվել է նաև խոշտանգումների կանխարգելման 2010-2015 թվականի զեկույցների վրա Հայաստանի վերաբերյալ» ասաց Ռևազյանը։

Նրա խոսքով ՀՀ կառավարությունը Եվրոպական դատարան ոչ հավաստի տվյալներ է փոխանցել։ Նշվել է, որ վերանորոգումից հետո խցերի չափը եղել է մեծ, սակայն  վերանորոգումից հետո չափը նշվածին չի համապատասխանել։

«Դիմեցի, որպեսզի տրամադրեն տեղեկատվություն այդ խցերի չափի վերաբերյալ։ Դիտորդների խումբը շատ լավ չափագրումներ արեց՝ սանհանգույցը առանձին, պատերի հաստությունը և դա ներկայացրեց ՄԻԵԴ-ին»,-ասաց Ռևազյանը։

Ռոբերտ Ռևազյանն ընդգծեց, որ  ՄԻԵԴ-ը հիմնվել է նաև դիտորդների տրամադրած տեղեկատվության վրա՝ արձանագրելով, որ կառավարության պնդումը թե խցի չափերը վերանորոգումից հետո են փոխվել՝ արժանահավատ չէ։

Անդրադառնալով Վոլոդյա Ավետիսյանի գործում ներպետական դատական ատյանների արդյունավետությանը Ռևազյանը նշեց, որ դիմել են ընդհանուր իրավասության դատարան։

«Դիմում երեք պահանջ էր ներկայացված՝ ճանաչել իրավունքի խախտումը, վերացնել այն և տրամադրել փոխհատուցում»,-ասաց նա ներկայացնելով սական, որ երեք ատյաններում էլ հարցը լուծում չի ստացել։

Ռևազյանի դիտարկմամբ վարչական դատարանում գործերը տարիներով են քննարկվում։

«Օրինակ պատկերացրեք անձին տարել են պատժախուց, բայց հիվանդություն ունի, որը թույլ չի տալիս գտնվի պատժախցում և այնտեղ գտնվելը կարող է կյանքի կամ առողջության համար հետևանք առաջացնել։ Վիճարկվում է պատժախցի որոշումը, միևնույն ժամանակ, խնդրում է կասեցնել այդ որոշումը մինչև լուծվի»,- ասաց Ռևազյանը՝ միաժամանակ արձանագրելով, որ այդպիսի մեխանիզմ չի գործում։