A
A
Մայիսին Հայաստանում արձանագրվել է աշխատատեղերի պատմական ռեկորդ․ Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ին2022 թվականի մայիս ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ, ինչը բոլոր ժամանակների պատմական ռեկորդն է:
Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ հաշվառվում են միայն այն աշխատատեղերը, որոնց համար վճարվել է աշխատավարձ և եկամտային հարկ:
«2022 թվականի մայիսին 2021 թվականի համեմատ մեր աշխատատեղերը ավել են 38 հազար 273-ով, կամ 6 տոկոսով, 2019 թվականի մայիսի համեմատ ավել են 72 հազար 359-ով, կամ 12 տոկոսով, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ»,- ասաց նա: