Բացել լրահոսը Փակել լրահոսը
ափիոն
A A
Պաշտոնական

Համացանցով «Ափիոն» էր գնել

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության կողմից վարույթ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Հ.Դ-ի կողմից 2022թ. մայիս ամսվա վերջին սոցիալական կայքերով անհայտ անձի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առցանց եղանակով համապատասխան վճարում կատարելով, 35000 ՀՀ դրամ գումարով զգալի չափի ընդհանուր 1.26 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու և ապօրինի պահելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է։

ԱՀ քննչական կոմիտե