Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կինոյի տուն
A A
Մշակույթ Պաշտոնական

«Կինոյի տունը» նույնպես վերադարձավ «Կինոյի տուն»

Հայաստանի Կինոգործիչների միության հայտարարությունը.

«Այսուհետ արդեն այսպես. «ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ. Հայաստանի կինոգործիչների միություն» գրությունը երկար տարիներ անց վերադարձավ Կինոյի տուն:

Սպիտակ, լուսավորվող այս հրաշալի գրությունն այսուհետ հայաստանցիներին ու մեր երկրի հյուրերին կտեղեկացնի, որ այստեղ ոչ թե լքված մի կառույց է՝ փակ դռներով, օտարված, անտեսված, այլ այստեղ Հայաստանի ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆՆ Է, կինոյի տան գլխավոր մուտքը, որը տանում է դեպի վերափոխված, ժամանակակից կինոցուցադրման համար զինված, օդափոխվող ու զովացվող մեծ դահլիճ և միության մյուս դահլիճներ՝ նույնպես վերափոխված ու ժամանակակից:

Սա մուտք է նաև, որը բոլորի համար բացում է «Ազգային Սինեմատեք» կինոթանգարանի դռները և հրավիրում հայտնվել կինոյի հրաշք աշխարհում:

Սա մեր արժանապատվության խնդիրներից էր, որ լուծեցինք վերջին հինգ տարում մյուս բազում լուծված խնդիրների հետ: Հուսանք, որ մեզ կհաջողվի Կինոյի տան դիմացի հրապարակը նույնպես վերածել մեր քաղաքին արժանի տարածքի՝ կինոպուրակի՝ իր աստղային հրապարակով և մենք կունենանք ներդաշնակ միջավայրում վայելելու հայ կինոն ու կինոմշակույթը»: