Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արարատը» դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

Հայաստանի ակումբային ֆուտբոլն առաջին կորուստը կրեց եվրոպական գավաթների նոր մրցաշրջանում:

Երևանի «Արարատը», որը Կոնֆերենցիաների լիգայում հանդես էր գալիս Հայաստանի գավաթակիր «Նորավանքի» տեղը (ՈՒԵՖԱ-ի վերջինիս արտոնագիր չէր տվել), այսօր կայացած որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիային»:

Առաջին խաղակեսում երկու գոլ խփեցին հյուրերը, իսկ ընդմիջումից հետո երկու անգամ աչքի ընկավ արդեն մեր ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2, որը կանաչ ճանապարհ բացեց հյուսիսմակեդոնացիների առաջ, քանի որ առաջին խաղում նրանք հաղթել էին 2:0 հաշվով: