Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (15)
A A
Մշակույթ Պաշտոնական

Հուլիսի 23-ին կմեկնարկի «Երևան» փողային նվագախմբի բացօթյա ելույթներից բաղկացած համերգաշարը

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ս/թ հուլիսի 23-ին կմեկնարկի «Երևան» փողային նվագախմբի բացօթյա ելույթներից բաղկացած համերգաշարը:

Առաջին համերգը կկայանա հուլիսի 23-ին՝ ժամը 19:00-ին՝ Դիանա Աբգարի անվան պուրակում: Մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար կկատարվեն փողային նվագախմբային հայտնի և սիրված ստեղծագործությունները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանի ղեկավարությամբ:

Տեղեկանք

Երևանի քաղաքապետարանի «Երևան» փողային նվագախումբը հիմնադրվել է 1964թ.` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Հայկազ Մեսիայանի կողմից: Գործունեության ընթացքում նվագախմբի հետ համագործակցել են բազմաթիվ անվանի երաժիշտներ` Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Գոհար Գասպարյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Գոհար Գալաչյանը, Բորիս Աֆանասևը, Վալերի Բատաշովը, Գեորգի Օրվիդը և այլք:

Նվագախումբը բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող և դափնեկիր է, զգալի ներդրում ունի Հայաստանում փողային երաժշտարվեստի ավանդույթների պահպանման և տարածման գործում:
Նվագախումբը հանդես է գալիս բազմաժանր ծրագրերով՝ ազգային, հոգևոր, դասական, ժամանակակից ժանրերում: Կից ներկայացվում է «Երևան» փողային նվագախմբի բացօթյա համերգաշարի ժամանակացույցը:

 

N

Միջոցառման օրը

Սկիզբը

Միջոցառման վայրը

Համերգային ծրագիր

1

23.07

19:00

Դիանա Աբգարի պուրակ

Բազմաժանր երաժշտություն

2

30.07

19:00

Մանկական այգի

Երաժշտություն մուլտֆիլմերից,քայլերգեր

3

03.09

19:00

Հաղթանակիզբոսայգի

Քայլերգեր

4

10.09

19:00

Օղակաձև զբոսայգի (Գր.Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածք)

Բազմաժանր երաժշտություն

5

17.09

19:00

Սիրահարների այգի

Սիրված երգերի գործիքային կատարում

6

24.09

19:00

Երևանի 2800-ամյակի այգի

Բազմաժանր երաժշտություն

7

01.10

19:00

Մանկական երկաթուղի

Երաժշտություն մուլտֆիլմերից

8

08.10

19:00

Օղակաձև զբոսայգի (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հատված)

Բազմաժանր երաժշտություն

9

15.10

19:00

Սիրահարների այգի

Ջազային երաժշտություն

10

22.10

19:00

Երևանի 2800-ամյակի այգի

Բազմաժանր երաժշտություն