Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը` Բիլի փառատոնի բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատիստ Շանթ Սարգսյանը մրցանակային 3-րդ տեղը գրավեց շվեյցարական

Բիլում անցկացվող շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարում:

Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, բաժանեց 3-8-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց բրոնզե մեդալակիր: Իսկ ահա նույնպիսի արդյունք ցույց տված մեր մյուս հայրենակիցը` Հայկ Մարտիրոսյանը, գրավեց 8-րդ տեղը: Շանթ Սարգսյանը կստանա 3500, իսկ Հայկ Մարտիրոսյանը` 1200 շվեյցարական ֆրանկ պարգևավճար:

Մրցաշարի հաղթող դարձավ ադրբեջանցի գրոսմայստեր Մահամադ Մուրադլին, որը վաստակեց 7 միավոր և լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյից: