Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+suseramart
A A
Սպորտ

Արմեն Գրիգորյանը ընդգրկվել է սուսերամարտի Փառքի սրահում

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Գրիգորյանն ընդգրկվել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում։ Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Որոշումը կայացրել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն։ ՍՄՖ-ի Փառքի սրահը ստեղծվել է 2013 թվականին: Նպատակն է՝ հանրությանը և մարզաշխարհին ներկայացնել մարզաձևի համաշխարհային ընտանիքում նշանակալի արդյունքներ ցույց տված և մեծ ներդրում ունեցած մարզիկներին, մարզիչներին, մասնագետներին, գործիչներին։

Արմեն Գրիգորյանը մեր երկրի առայժմ միակ ներկայացուցիչն է այդ սրահում: