Բացել լրահոսը Փակել լրահոսը
պրոպան գազ
A A
Հասարակություն

Գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերի պատճառով նոր որոշում է ընդունվել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարությունը

Հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը՝ տեղեկացնում ենք, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը ս.թ. օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը։

 Համակարգում հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվել գազալիցքավորման կայաններում։

✅Տրանսպորտային միջոցները գազալիցքավորման կայաններում կարող են լցավորվել՝ ներկայացնելով լիցենզավորված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը, որը պետք է ներառի տրանսպորտային միջոցի համարանիշը, վկայագրման համար սահմանված օրը և հաստատված լինի լիցենզավորված կազմակերպության կնիքով։

‼️Հորդորում ենք բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերին, որոնք դեռևս չեն իրականացրել տրանսպորտային միջոցներում տեղադրված գազաբալոնների վկայագրում, հերթագրվել ցանկացած լիցենզավորված կազմակերպությունում։