Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոց վիրավոր
A A
Պաշտոնական

Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է

Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյունի ու հրդեհի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է՝ տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել: