Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան կառավարության նիստ
A A
Քաղաքականություն

Ահաբեկչությունը բացառվում է, որովհետև տեսնում ենք՝ ծուխ կա, փախնող մարդիկ կան, հետո տեղի է ունեցել պայթյուն. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի առանցքում «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունն էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կամիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք քննությունով որևէ արդյունք այս պահի դրությամբ ունենք, դիտարկե՞լ ենք վարկածն ահաբեկչական գործողության կամ որևէ դիտավորության:

Քյարամյանն արձագանքեց. «Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, այդ թվում Ձեր կողմից նշված վարկածները, սակայն այս պահի դրությամբ քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցագործության հանցակազմի առկայության վերաբերյալ»:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց. «Ես այսպես եմ հասկանում, նաև դեպքի վայրից առկա տեսագրությունների ուսումնասիրություններով. քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել, բայց հասկանում եմ նաև, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունն, ըստ էության, բացառվում է: Ինչո՞ւ, որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Համենայնդեպս նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք՝ գրեթե բացառում է այդ հանգամանքը: Այս կապակցությամբ բան ո՞ւնեք ասելու, պարոն Քյարամյան»:

Վերջինս պատասխանեց, որառկա ապացույցներն ավելի շատ վկայում են մեղքի անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ: