«Ինտերը» հաղթեց «Տորինոյին»․ Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանի «Ինտերը» Ա սերիայում «Միլանից» և չեմպիոնների լիգայում «Բավարիայից» կրած պարտություններից հետո կարողացավ հաղթել Իտալիայի առաջնության 6-րդ տուրում` «Սան Սիրոյում» 1:0 հաշվով պարտության մատնելով Թուրինի «Տորինոյին»:
Առաջին խաղակեսում կողմերը վտանգավոր մեկական հարվածներ կատարեցին, սակայն և Լաուտարոյի, և Վլաշիչի հարվածները չհասան նպատակին: Ընդմիջումից հետո հյուրերը կրկին տուգանայինից վտանգավոր հարվածեցին, սակայն «Ինտերի» դարպասապահ Հանդանովիչը ոտքով ետ մղեց գնդակը: Երբ հիմնական ժամանակի ավարտին մնում էր մեկ րոպե, միլանցիները կազմակերպեսին ամենավտանգավոր գրոհը և Բարելայի հաշվենկատ փոխանցումից հետո Բրոզովիչը խփեց հանդիպման միակ գոլը` 1:0:
«Ինտերում» հանդես եկող հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսեց պահեստայինների թվում, սակայն 77-րդ րոպեին փոխարինման մտավ և ինչ-որ չափով իր թիմին օգնեց հասնել հաղթանակի:
«Ինտերը» վաստակեց 12 միավոր և բարձրացավ 3-րդ տեղ, իսկ «Տորինոն» 10 միավորով այժմ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Հաջորդ` 7-րդ տուրում, «Ինտերը» հյուր կգնա «Ուդինեզեին»: Այդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին: